Լրահոս կանանց համար
Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am
![Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am Գենետիկ թեստը կորոշի քիմիաթերապիայի անհրաժեշտությունը քաղցկեղի դեպքում. news.am](up/article/big/file_40402_9042707.jpeg)
Ամբողջ աշխարհի բժիշկները վաղուց էին սպասում այս թեստին, որը կօգներ որոշել, արդյո՞ք քաղցկեղով հիվանդին անհրաժեշտ է քիմիաթերապիան: Նման թեստ այսօր արդեն մշակվել է կաթնագեղձի քաղցկեղով հիվանդների համար:
Հինգ տարվա հետազոտությունների ընթացքում Լոնդոնի Institute of Cancer Research-ի գիտնականները հաստատել են թեստի արդյունավետությունը: Թեստը վերլուծում է կաթնագեղձի ուռուցքի գեները ու թույլ է տալիս որոշել քիմիաթերապիայի անհրաժեշտությունը ուռուցքի հեռացումից հետո:
Այս պահին հետվիրահատական քիմիաթերապիայի անհրաժեշտության մասին որոշումը բժիշկն է կայացնում՝ ուռուցքի չափերի ու ախտահարված ավշային հանգույցների մասին տեղեկությունների հիման վրա: Իսկ այս թեստը կարող է օգնել ավելի ճշգրիտ որոշել քիմիաթերապիայի անհրաժեշտությունը: Որոշ հիվանդ կանանց համար, պարզվում է, միանգամայն անվտանգ է քիմիաթերապիայի կուրս չանցնելը:
Գիտնականները թեստը ստուգել են 2600 կանանց վրա, ովքեր ունեին կաթնագեղձի տարածված ուռուցք՝ նման հիվանդներին կարող են եւ՛ հորմոնալ թերապիա նշանակել, եւ՛ քիմիաթերապիա: Վեց կանանցից յուրաքանչյուրը թեստի արդյունքում 12 միավորից քիչ էր հավաքել, ինչի հիման վրա նրանց միայն հորմոնալ թերապիա է նշանակվել: Հինգ տարի անց հիվանդության կրկնություն կամ քացկեղից մահ գրանցվել է հիվանդների միայն 6 տոկոսի մոտ: Այս տվյալները, ինչպես նշել է Օլեգ Գլուզը՝ Գերմանիայի Evangelical Hospital Bethesda-ից, վկայում են այն մասին, որ քիմիաթերաապիայից հրաժարվելն արդարացված է: Քիմիաթերապիայի գործածման դեպքում քաղցկեղի կրկնությունը կամ դրանից մահացությունն, ամենայն հավանականությամբ, 4 տոկոս կկազմեր, այսինքն, ընդամենը մեկ երրորդով պակաս: Ընդ որում, քիմիաթերապիան հսկայական կողմնակի բացասական ազդեցություն ունի, հիշեցնոմ են մասնագետները:
Այս պահին հետազոտությունը շարունակվում է, հեղինակները փորձի մասնակիցներին կհետեւեն եւս հինգ տարի:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am Տղա՞ է, թե՞ աղջիկ․․․ morevmankan.am](up/article/small/file_63952_8587602.jpg)
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...
![](images/calendar.png)
![«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է կանանց կոնսուլտացիայի ծառայություն. erebunimed.com](up/article/small/file_58789_417899.jpg)
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...
![](images/calendar.png)
![Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am Կենցաղային տեխնիկայի վտանգավորությունը` հղի կանանց համար. tsnndatun.am](up/article/small/file_57585_9161059.jpg)
Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...
![](images/calendar.png)
![Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am Կարելի՞ է հղիության ընթացքում ներկել մազերը. tsnndatun.am](up/article/small/file_57506_3084337.jpg)
Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...
![](images/calendar.png)
![Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am Բժիշկները վերանայել են իրենց կարծիքը հղիների սպորտի վերաբերյալ. morevmankan.am](up/article/small/file_56872_9586212.jpg)
Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYCcKAp2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403